Երիտասարդ
գիտնականների համար առաջատար գիտական հանդեսների հասանելիության ապահովման ծրագիր

 

Այս ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդ գիտնականներին անվճար օգտվել ավելի քան 2500 գիտական համաշխարհային առաջատար գիտական հանդեսներից և պարբերականներից` ի շնորհիվ OARE (Online Access to Research in the Environment) համակարգի, որը միջազգային հասարակական կոնսորցիում է և համակարգվում է ՄԱԿ-ի UNEP ծրագրի և Յելի համալսարանի կողմից: 

Մեր ծրագիրը նպատակ ունի ՀՀ-ում գիտական գործունեություն ծավալող և ՀՀ ԲՈՒՀ-երում կենսագիտության և բնական գիտությունների ոլորտում ուսանող երիտասարդներին համացանցի միջոցով հոդված պատվիրելու և էլեկտրոնային տարբերակով գիտական հոդվածներ ստանալու հնարավորություն ընձեռել:


Քայլ 1. Գրանցում

Հոդված պատվիրել ցանկացող անձը պետք է գրանցվի համակարգում` լրացնելով համապատասխան գրանցման թերթիկը /բեռնել/ և այն ուղարկի grancvel@yahoo.com էլ. փոստի հասցեին: Գրանցումից հետո 1 շաբաթվա ընթացքում Դուք կստանաք գրանացումը հաստատող նամակ և Ձեր անհատական համարը: Ծանոթացեք համակարգից օգտվելու պայմաններին /բեռնել/:


Քայլ 2. Հոդվածի պատվեր և ստացում

Համակարգում գրանցվելուց հետո կարող եք պատվիրել հոդվածներ: Հոդվածները պետք է ներառված լինեն ծրագրի շրջանակներում հասանելի ամսագրերում /բեռնել ամսագրերի ցուցակը/: Հոդվածը պատվիրելու համար անհրաժեշտ է լրացնել հոդվածի հայտը /բեռնել/ և ուղարկել այն hodvac@yahoo.com էլ. փոստի հասցեին: 3-4 օրվա ընթացքում /հոդվածի առկայության դեպքում/ պատվիրված հոդվածը կուղարկվի Ձեր էլ. փոստի  հասցեին:


 

Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդ_կենսաբանների_ասոցիացիա»  ՀԿ կողմից ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Այցելեք «Առցանց_դրամաշնորհային_համակարգ» և իմացեք ավելին ՀՀ պետական բյուջեի` երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի մասին:

Հետևեք մեզ ...